211652_close_icon
views-count7210 դիտում article-date 09:40 11-09-2017

Փհենյանը «ցավ ու տառապանք է խոստանում» ԱՄՆ-ին իր դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու դեպքում

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան պատժամիջոցները և ճնշումը «չափազանց անմիտ փուլ են մտել» և նախազգուշացրել են, որ Փհենյանը պատրաստ է գնալ աննախադեպ քայլերի այդ հարցում։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է Հյս. Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը՝ երկրի ԱԳՆ-ն հղումով։ Ըստ Փհենյանի՝ ԱՄՆ-ն շահարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի ուժեղացնի պատժամիջոցները։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան օրեր առաջ հերթական ջրածնային ռումբի փորձարկումն է իրականացրել։

Նմանատիպ նյութեր