211652_close_icon
views-count4537 դիտում article-date 22:54 10-09-2017

Իտալիայի կենտրոնական մասում եղանակի պատճառով զոհվել է 5 հոգի

Տոսկանա քաղաքի փրկարարները հայտարարել են, որ Իտալիայի կենտրոնական մասում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է 5 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Վատ եղանակի ալիքը պետք է գնար դեպի հյուսիս` Լիգուրիա, սակայն օդային հոսքերը այն մեզ մոտ բերեցին: Պիզայում և Լիվորնո նահանգում արդեն հորդառատ անձրևներ և քամիներ են սկսվել: Այս պահին արդեն 5 մահվան դեպք է գրանցվել», - ասել է մամլո խոսնակը: Նրա խոսքով 5-ից 4-ը խեղդվել են:

Նմանատիպ նյութեր