211652_close_icon
views-count19525 դիտում article-date 16:42 10-09-2017

Մարսելոն կարող է 4 խաղով որակազրկվել իր կեղտոտ արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող 4 խաղով որակազրկվել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում՝ «Լևանտեի» հետ խաղում (1:1) կարմիր քարտ ստանալու համար: Բրազիլացին անմիջապես հեռացվեց խաղադաշտից 89-րդ րոպեին: Մրցավար Ալեխանդրո Էրնանդոսը «Ռեալի» խաղացողին պատժեց մրցակցի կիսապաշտպան Ջեֆերսոն Լերմեի թիկունքին և գլխին միտումնավոր հարվածելու համար: Եթե կարգապահական կոմիտեն Մարսելոյի գործողությունները միտումնավոր գնահատի, ապա նրան կորակազրկեն առնվազն 4 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր