211652_close_icon
views-count11490 դիտում article-date 12:39 10-09-2017

Միխայիլ Սաակաշվիլին լրագրողների հետ ավտոբուսով մոտենում է Ուկրաինայի սահմանին. անցակետում խցանում է առաջացել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին լրագրողների հետ ավտոբուսով մոտենում է Ուկրաինայի սահմանին: Այս մասին հայտնում է RT-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ լրագրողները պատարաստվում են լուսաբանել Սաակաշվիլիի վերադարձն ու սահմանի հատումը: Նախկին նահանգապետը սահմանին է մոտենում Լեհաստանից և մտադիր է ասուլիս տալ Պերեմիշլում: Մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Յուլյա Տիմոշեկոն խոստացել է անձնամբ աջակցել Սաակաշվիլիին սահմանն անցնելու ժամանակ: Պաշտոնական Կիևը զգուշացրել է, որ սահմանին կառգրավի Սաակաշվիլիի անձնագիրը:

Նմանատիպ նյութեր