211652_close_icon
views-count25282 դիտում article-date 11:01 10-09-2017

ՌԴ Եկատերինբուրգ տանող ավտոճանապարհին անվադողի խափանման հետևանքով բեռնատարը շրջվել է 2 УАЗ-ների վրա. կա 8 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ՌԴ Եկատերինբուրգ տանող ավտոճանապարհի Պոլևսկոյի 24-րդ կմ հատվածում մեծ արագությամբ ընթացող բեռնատարի անվադողի խափանման հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ բեռնատարի անվադողը մի կողմ է շպրտվել, ինչի հետևանքով մեքենան շրջվել է այդ պահին ճանապարհահատվածում գտնվող երկու УАЗ մակնիշի ավտոմեքենաների վրա: Վթարի հետևանքով УАЗ-ներից մեկի մեջ գտնվող 6 հոգուց 3-ը տեղում մահացել են, մյուս 3-ը հոսպիտալացվել, 2-րդ УАЗ-ի մեջ գտնվող բոլոր 5 ուղևորները ևս տեղում մահացել են: Նշվում է, որ փրկարարական աշխատանքներին մասնակցել է 60 փրկարար՝ 18 մարտական հաշվարկով: Մանրամասները ճշտվում են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր