211652_close_icon
views-count5240 դիտում article-date 09:42 10-09-2017

«Ես չեմ վերադառնալու». հայտնի լրագրող Յուլյա Լատինինան սպառնալիքների պատճառով լքել է Ռուսաստանը

Հայտնի լրագրող Յուլյա Լատինինան լքել է Ռուսաստանը և չի պատրաստվում հետ վերադառնալ: Այս մասին նա հայտնել է «Эхօ Москвы» ռադիոլրատվականի եթերում, որը վարել է Skype-ով: Լրագրողուհին չի նշել, թե որ երկրում է գտնվում և հավելել է, որ նրա հետ են նաև ծնողները: «Эха Москвы» և «Новая газета»-ի թղթակիցը հայտնել է նաև որ այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ հրդեհել են իր ավտոմեքենան: Այն մարդիկ, ովքեր արել են դա, պատրաստ են նաև սպանել, ասել է լրագրողուհին: Նշենք, որ Ռուսաստանը լքելուց [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/09/1076935/]մեկ օր առաջ [/url]Յուլյան Աննա Պոլիտկովսկայայի անվան «Կամերտոն» լրագրողական մրցանակի դափնեկիր է դարձել: Հիշեցնենք, որ Ա. Պոլիտկովսկայան ժամանակին քննադատել է Կրեմլի վարած քաղաքականությունը, ռուսական զորքերի գործողությունները Չեչենստանում: Պոլիտկովսկայայի անվան մրցանակը հիմնվել է 2013թ-ին և հանձնվում է մարդու իրավունքների և մամուլի ազատությունների պայքարում ձեռքբերումների համար: Հիշեցնենք նաև, որ լրագրող Ա. Պոլիտկովսկայան գնդակահարվել է Մոսկվայում, իր տան շքամուտքում 2006թ. հոկտեմբերին: Սպանության կազմակերպիչներն առ այսօր բացահայտված չեն:

Նմանատիպ նյութեր