211652_close_icon
views-count10803 դիտում article-date 23:43 09-09-2017

Ռուսաստանի Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում բեռնատարի և ուղևորատար գնացքի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի

Ռուսաստանի Դաշնության Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում ուղևորատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենային: Նախնական տեղեկություններով տուժել էր 15 մարդ, որոնցից 4-ը անչափահասներ են եղել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, մի քանիսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Գնացքը իրականացնում էր Ադլեր-Նիժնևարտովսկ երթուղին։

Նմանատիպ նյութեր