211652_close_icon
views-count6908 դիտում article-date 20:40 09-09-2017

Ֆրանսիայի տարածքներում «Իրմա» փոթորկի վնասը կազմել է1,2 մլրդ եվրո

Ֆրանսիայի Սեն Մարտեն և Սեն Բարտելեմ քաղաքներում մոլեգնած «Իրմա» փոթորկի հասցրած վնասները կազմել են շուրջ 1,2 մլրդ եվրո: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պետական ապահովագրական CCP ընկերությունը: «CCP-ն ենթադրում է, որ պատճառված վնասների գումարը կազմելու է շուրջ 1,2 մլրդ եվրո: Այս գումարն իր մեջ ներառում է բնակելի տներին, ավտոմեքենաներին, ձեռնարկություններին պատճառված վնասները»,- հայտնել են ապահովագրական ընկերությունից՝ հավելելով, որ փոխհատուցումներ կարվեն այն անձանց ու կազմակերպություններին, ովքեր ապահովագրվել էին բնական պատահարներին:

Նմանատիպ նյութեր