211652_close_icon
views-count84426 դիտում article-date 18:36 09-09-2017

Աջափնյակում բացվեց «Նոր Զովք» սուպերմարկետ. հայտնի սուպերմարկետների տերեր «խուճապի մեջ են».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևան քաղաքի Բեկնազարյան 3/3 հասցեում բացվեց «Նոր Զովք»-ի ևս մեկ սուպերմարկետ, որը թվով 22-րդն է: Սուպերմարկետների ցանցն իր պատմությունը սկսել է 17 տարի առաջ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Նոր Զովք»-ը ներկայացնում է միշտ թարմ սննդամթերք, որն, ի դեպ թարմացվում է օրվա ընթացքում երկու անգամ: Արագ և որակյալ սպասարկում, մատչելի գներ. Ահա՛ «Նոր Զովք» խանութների ցանցի աշխատանքային կարգախոսը: Սուպերմարկետի բացումից հետո հարյուրավոր բնակիչներ ներս մտան, ովքեր, ինչպես իրենք նշեցին, շատ երկար են սպասել այս օրվան: Սուպերմարկետն այնքան մարդաշատ էր, որ ասեղ գցելու տեղ չկար: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գնումներ կատարողներն ասացին. «Մոտակայքում բոլոր խանութներում ապրանքներն անհամեմատ թանկ են և միանշանակ որակական հատկանիշներով մի քանի անգամ զիջում են «Նոր Զովք»-ի տեսականուն: Մենք շատ ուրախ ենք, որ վերջապես մեր մոտ էլ բացվեց և հնարավորություն ընձեռնվեց այսուհետ գնումների համար չգնալ այլ տեղ: Մենք հավատացած ենք, որ սուպերմարկետը հավատարիմ կմնա իր սկզբունքներին, ինչպիսին միչև հիմա է եղել, իսկ մեզ համար էլ արդեն գնումներ կատարելը ոչ թե հոգս կլինի, այլ հաճույք»: Սուպերմարկետն ամբողջովի նոր է վերանորոգվել և հագեցած է ժամանակակից տեսահսկող , լուսային և այլ համակարգերով: 400 քառակուսի մետր ընդգրկող սուպերմարկետում կա նաև թոնրատուն, տեղում տաք հացաբուլկեղեն է թխվում: Բոլոր հաճախորդները հեռացան սրահից նվերներով, քաղցրավենիքներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր