211652_close_icon
views-count8501 դիտում article-date 17:13 09-09-2017

Իսպանիայի առաջնություն. Սենսացիա Մադրիդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության երրորդ տուրը մեկնարկեց խոշոր սենսացիայով. Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Լևանտեին»՝ 1:1: Հաշիվը 12-րդ րոպեին բացեցին հյուրերը: Շուտով Լուկաս Վասկեսը խփեց պատասխան գնդակը, և այս հաշիվը անփոփոխ մնաց մինչև խաղի վերջը: «Ռեալի» ձախորդությունները սրանով չավարտվեցին. վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, իսկ Մարսելոն կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ: Այս խաղից հետո «Ռեալը» 5 միավորով «Լևանտեի» կիսում է 4-5-րդ տեղերը: «Ռեալ Սոսյեդադն» ու «Բարսելոնան» ունեն 6-ական միավոր և 1 խաղ պակաս: [b]Իսպանիայի առաջնություն, 3-րդ տուր [/b] «Ռեալ» - «Լևանտե»՝ 1:1 Լուկաս Վասկես, 36 - Իվան Լոպես, 12
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր