211652_close_icon
views-count6324 դիտում article-date 22:13 09-09-2017

Խաչատուրովը և Լավրովը հրատապ հարցեր են քննարկելու

ՀԱՊԿ մարմինների առաջիկա նիստերի խնդիրներին իրազեկելու նպատակով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը համապատասխան խորհրդակցություններ է անցկացնում ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդունելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը: Հանդիպմանը քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող հրատապ հարցեր:

Նմանատիպ նյութեր