211652_close_icon
views-count6913 դիտում article-date 18:18 09-09-2017

«Վե՛րջ, մենք ուղևորվում ենք». Սաակաշվիլին Լեհաստանից ուղևորվել է Ուկրաինա՝ «Կրակովեց» անցակետ

Ուկրաինական քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Լեհաստանից ուղևորվում է Ուկրաինա՝ «Կրակովեց» անցակետ: «Վե՛րջ, մենք ուղևորվում ենք Կրակովեց, Ուկրաինա»,- այսօր [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/photos/a.267904939906561.69545.260603653970023/1677226232307751/?type=3&theater]գրել է[/url] Սաակաշվիլին Facebook-ի իր էջում՝ ուղեկցելով այն լուսանկարով: [img]http://shamshyan.com/ups/images/0650103001504954710998823.jpg[/img] [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/08/1076858/]Հիշեցնենք[/url], որ Սաակաշվիլլիի կողմնակիցները նախապես հայտարարել էին, որ ցույց են կազմակերպելու սահմանային անցակետի մետ: Իսկ Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը երկիր այցելողներին նախազգուշացնրել էր հնարավոր դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ լեհ-ուկրաինական «Կրակովեց» սահմանային անցակետում՝ Միխեիլ Սահակաշվիլիի վերադարձի կապակցությամբ սպասվող ցույցերի պատճառով։ Հիշեցնենք նաև, որ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին: 2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։ 2016թ.-ին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ 2016թ հուլիսի 26-ին նա Պետրո Պորոշենկոյի հրամանով զրկվել է այդ երկրի քաղաքացիությունից։ Նա անցել էր Լեհաստանում, որտեղ հայտարարել էր, որ 2017թ. սեպտեմբերի 10-ին, մուտք է գործելու Ուկրաինա և վերականգնելու իր քաղաքացիությունը։

Նմանատիպ նյութեր