Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակը հանձնվել է Յուլյա Լատինանային և Եվգենի Պոդդուբնիին
2017.09.09 20:57


Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակը հանձնվել է «Նովայա գազետա» և «Էխո Մոսկվի» պարբերականների մեկնաբան Յուլյա Լատինինային և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնիին: Հայտնում է «Ազատությունը»:
Վերջինս ներկայում գտնվում է Սիրիայում, որտեղ լուսաբանում է ռուսական զորքերի գործողութունները, մրացանակի հանձնման արարողության ժամանակ տեղեկացրել է լրագրողների միության ղեկավար Վսեվոլոդ Բոգդանովը:
Հիշեցնենք, որ Աննա Պոլիտկովսկայան ժամանակի քննադատել է Կրեմլի վարած քաղաքականությունը, ռուսական զորքերի գործողությունները Չեչենստանում: Պոլիտկովսկայայի անվան մրցանակը հիմնվել է 2013թ-ին և հանձնվում է մարդու իրավունքների և մամուլի ազատությունների պայքարում ձեռքբերումների համար:
Հիշեցնենք նաև, որ լրագրող Աննա Պոլիտկովսկայան գնդակահարվել է Մոսկվայում, իր տան շքամուտքում 2006թ. հոկտեմբերին: Սպանության կազմակերպիչներն առ այսօր բացահայտված չեն:
