211652_close_icon
views-count35180 դիտում article-date 11:30 09-09-2017

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է օրինախախտ վարորդների Bentley, Mercedes, BMW մակնիշի ավտոմեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքը կրկին լցվել է հերթական օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տարածք տեղափոխված, հիմնականում Bentley, BMW, Mercedes մակնիշի 25 ավտոմեքենաների վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, մի մասն էլ եղել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Ճանապարհային Ոստիկանությունը կրկին զգուշացնում և հորդորում է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ նրանց «երկաթյա նժույգները» տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր