211652_close_icon
views-count8690 դիտում article-date 13:17 09-09-2017

Ամերիկյան դատարանը Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարին ձերբակալելու որոշում է կայացրել

Նյու Յորքի դատախազությունը դիմել է դատարան՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին ձրբակալելու խնդրանով։ Այդ մասին հաղորդում է Ahaber-ը։ Բացի նախկին նախարարից, կձերբակալվի նաև թուրքական «Խալղ Բանկ»-ի նախկին ղեկավար Սուլեյման Ասլանը։ Սեպտեմբերի 7-ին դատախազությունը րեական գործ է հարուցել վրջինների նկատմամբ՝ մեղադրելով նրանց Իրանի տնտեսության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև անօրինական հիմնադրամներ ստեղծելու և գումարները յուրացնելու մեջ։ Այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Չաղլայանի ձրբակալությունը ամերիկյան իշխանությունների կողմից քաղաքական ենթատեքստ է կրում։

Նմանատիպ նյութեր