211652_close_icon
views-count91356 դիտում article-date 11:06 09-09-2017

Ախորժակն ուտելիս է բացվում. Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպան՝ անօրինականությունների հեղինակ, նա իրեն վեր է դասում օրենքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, հերթական անգամ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզում։ Պտղնի գյուղի վարչական տարածքում գտնվող «Սէգաս» ռեստորանային համալիրի սեփականատերերի ցուցումով ինչ-որ անձինք հիմնովին ավերել են այլ քաղաքացու՝ Մաթևոս Նալբանդյանին պատկանող տարածքի ցանկապատերն ու գույքը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. ««Սէգաս»-ի սեփականատերերը մի իսկական պատուհաս են դարձել մեզ համար, իրենց վեր են դասում օրենքից և հերթական անգամ ավերում են Մ. Նալբանդյանին պատկանող տարածքի գույքը։ Կան մի քանի դատական ակտեր, որով արգելվում է, որպեսզի որևիցե մեկը ապօրինի գործողություններ կատարի տվյալ տարածքի նկատմամբ, սակայն «Սէգաս»-ի տերերն իրենց վեր են դասում ամեն ինչից ու փորձում են անօրինական ճանապարհներով գործողություններ կատարել։ Բարեբախտաբար, երեկ Աբովյանի ոստիկաններն օպերատիվ գործեցին ու ջարդարարները, տեսնելով, որ ժամանել են ոստիկանները, ճողոպրեցին»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե՝ ո՞վ է կանգնած այդ ապօրինությունների թիկունքում, նրանք ասում էին. «Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպա է, կոչումով գնդապետ, սակայն այս պահին ձեռնպահ ենք մնում նրա անունը հաղորդելուց՝ հույսով, որ դարձի կգա և հետևություններ կանի, որ օրենքը չպետք է արհամարհվի, հակառակ դեպքում նրա կատարած ապօրինությունների մասին անուններով կբարձրաձայնենք»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր