211652_close_icon
views-count8350 դիտում article-date 10:38 09-09-2017

Տարոն Մարգարյանի անվան հետ կապվող ընկերությունը սև ցուցակում է հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դանինի» ընկերությունը, որ կապվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ, հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը սև ցուցակում է մնալու մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Պատճառը եղել է այն, որ ընկերությունը չի կատարել պետական գնումների մատակարարման ժամանակ ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ նախկինում «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում, ընդ որում` մրցույթները շահել է անազնիվ եղանակով. այդ ամենը դեռ 2013 թվականին բացահայտել էր Վերահսկիչ պալատը: Իսկ իրավիճակի պատճառն այն է, որ ընկերությունը մշտապես վայելել է Տարոն Մարգարյանի հովանավորությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր