211652_close_icon
views-count4448 դիտում article-date 15:37 09-09-2017

Մեքսիկայում ուժգին երկրաշարժից հետո եռօրյա սուգ է հայտարարվել

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետ, հաղորդում է Tass-ը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին Մեքսիկայի ափերի մոտ տեղի ժամանակով ժամը 04;49-ին գրանցվել է 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվել է Տրես-Պիկոս բնակավայրից 119 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 33 կմ խորության վրա։ Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ, որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է 1 մետրի։ Մեքսիկայի նախագահը երկրաշարժն անվանել է վերջին 100 տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած ամենաուժգինը։

Նմանատիպ նյութեր