211652_close_icon
views-count2844 դիտում article-date 14:14 09-09-2017

Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է Կուբայի դեմ առևտրային էմբարգոն

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգեց Կուբայի դեմ սահմանված առևտրային էմբարգոն։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ Տան մամուլի ծառայությանը։ «Ես որոշում եմ կայացրել այն մսին, որ Կուբայի դեմ էմբարգոյի շարունակումը պատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին»,-ասված է Թրամփի հրամանում։ Հիշեցնենք, որ 1 տարի առաջ նույն հրամանը ստորագրել էր նաև նախկին նախագահ Բարաք Օբաման։

Նմանատիպ նյութեր