211652_close_icon
views-count5241 դիտում article-date 09:29 09-09-2017

Կառավարությունում շարունակվում է միջգերատեսչական պայքարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության ներսում շարունակվում է միջգերատեսչական պայքարը, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերջին օրերի հրդեհի մեղավորությունը բարդել դիմացինի վրա: Նախօրեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ու բնապահպանության նախարարությանը մեղադրել էր հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու մեջ: Երեկ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակադարձել է. «Սխալ են ասում: Իրենք մեր աշխատանքը որտե՞ղ են տեսել՝ անում ենք, թե չենք անում... Բազմաթիվ միջոցառումներ են արվել, օրինակ՝ նշեմ, որ վերահսկվող հրդեհներ են կազմակերպվել անտառամերձ շրջաններում»: Հավելենք, որ նախկին պատգամավոր Մանուկյանի պաշտոնավարումից ի վեր ճակատագրի հեգնանքով ՀՀ գրեթե բոլոր անտառները սկսեցին հերթով վառվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր