211652_close_icon
views-count3510 դիտում article-date 13:43 09-09-2017

Սիրիայում վերագործարկվել է խոշորագույն դեղագործական ֆաբրիկաներից մեկը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում սկսել է կրկին գործել ժամանակին ահաբեկիչների կողմից ավերված խոշորագույն դեղագործական ֆաբրիկաներից մեկը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ֆաբրիկայի սեփականատեր Ումար Այսութիին։ «Սիրիայում մարտական գործողությունների և այս շրջան ահաբեկիչների հասնելու մեր գործարանն ավերվեց, հրդեհվեցին շատ հաստոցներ։ Մինչ պատերազմը, մենք արտադրում էինք 40-ից ավելի տեսակի դեղորայք, լուծույթ, քսուկ»,-ասել է Այսութին։ Ֆաբրիկան սկսել է վերագործարկվել՝ շնորհիվ անվտանգության գոտիների ստեղծման։

Նմանատիպ նյութեր