211652_close_icon
views-count22220 դիտում article-date 21:54 08-09-2017

Արտաշատում 52–ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել 49–ամյա հետիոտնին

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 6-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ, 52-ամյա Գագիկ Համբարձումյանը իր վարած Lexus GX 470 մակնիշի 88 DD 040 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակիչ, 49-ամյա Ռուզաննա Խաչատրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր