2917 դիտում
21:07 08-09-2017
«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը սատարում է փաստաբանների գործադուլը
«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը սատարում է ապօրինի խուզարկությունների դեմ պայքարող փաստաբաններին և ողջունում է այդ կապակցությամբ հայտարարված գործադուլը: Այս նախաձեռնությունը իշխանությունը բռնազավթած ռեժիմի կամայականություններին ընդդիմանալու կարևոր փորձ է և նպաստում է դատական իշխանությունը հավասարակշռելուն ուղղված փաստաբանական ինստիտուտի կայացմանը: Որպես այդպիսին, ընդվզող փաստաբանների խումբը իր կարևոր մասնակցությունն է բերում Հայաստանում ժողովրդական ինստիտուտների կայացմանը:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ փաստաբանների պահանջը մասնավոր խնդիր չէ, այլ ավելի հիմնավոր պահանջ է, այն է՝ օրենքի գերակայության պահանջը։ Մասնավորապես, փաստաբանները պահանջում են, որպեսզի դատական համակարգը գործի օրենքի թելադրանքով, այլ ոչ քաղաքական դրդապատճառներով և վերևից իջեցված հրահանգներով։ Իսկ ընդվզումը, որպես պայքարի միջոց, միայն խրախուսելի է և ընդօրինակելի:
Կամայականությունները և օրենքի բացակայությունը այսօրվա Հայաստանում ամենուր են: Սակայն այս դժվարին պայմաններում, երբ գոյություն չունի անկախ դատական համակարգ և մենք ունենք 100-ին մոտ քաղաքական բանտարկյալներ և հալածյալներ, ընդվզումը դա առաջին քայլն է, որը կարող է սկիզբ հանդիսանալ դատական համակարգի համար կենսական նշանակություն ունեցող փաստաբանական ինստիտուտի կայացմանը:
Հույս ենք հայտնում, որ կամայականությունների և անօրինականությունների դեմ ըմբոստության այս օինակը կպսակվի հաջողությամբ և արձագանք կունենա այլ բնագավառներում, որտեղ նույնպես անօրինականությունները համատարած են։ Բժիշկները, մանկավարժները, ուսանողները և այլոք ոտքի կանգնելով վերջնականապես կկոտրեն անօրինականությունների և կամայականությունների անվերջանալի շղթան, որոնց զոհ են դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։
«Հայկական Վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպությունը կոչ է անում չընկրկել ռեժիմի սադրանքներին և չհանդուրժել կամայականություններն ու անօրինականությունները յուրաքանչյուր բնագավառում՝ հանուն մեր երկրի զարգացման և կայունության։
[b]Հարգանքներով՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» Սփյուռքյան կազմակերպություն
Փարիզ 08/09/2017[/b]
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
09:47 17-02-2016
«Հայկական վերածնունդ» կազմակերպությունը Արթուր Բաղդասարյանին մեղադրում Է. «Չորրորդ իշխանություն»
3753 դիտում
20:39 30-12-2019
«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
955 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
550 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
376 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը