211652_close_icon
views-count5015 դիտում article-date 18:21 08-09-2017

Ուկրաինայի սահմանապահները պատրաստվում են Սահակաշվիլիի հնարավոր այցին

Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը երկիր այցելողներին նախազգուշացնում է հնարավոր դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ լեհ-ուկրաինական «Կրակովեց» սահմանային անցակետում՝ Միխեիլ Սահակաշվիլիի վերադարձի կապակցությամբ սպասվող ցույցերի պատճառով։ Հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE/]aliq.ge[/url]-ն: Ծառայության Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունում ասված է․ «Անցակետում զանգվածային ակցիաների պատճառով սեպտեմբերի 9-12-ը ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս դժվարություններից խուսափելու համար այլ ճանապարհներ ընտրել»: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը դիմել է Միխեիլ Սահակաշվիլիին դիմավորել ցանկցողներին. «Դիմում ենք ձեզ՝ պահպանել օրենքով հաստատված կարգերը»,- նշված է հայտարարության մեջ: Սահակաշվիլիի աջակիցները հայտարարել են սահմանին խաղաղ ցույց կազմակերպելու մասին։ [url=https://newsone.ua/ru/timoshenko-zayavila-chto-poedet-v-polshu-podderzhat-saakashvili/]NewsOne[/url] հեռուստաալիքի եթերում Ուկրաինայի նախկին վարչապետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն քննադատել է նախագահ Պետրո Պորոշենկոյին՝ Սաակաշվիլիի դեմ «քաղաքական ճնշումների կեղտոտ մեթոդներ» օգտագործելու մեջ: Նա հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է մեկնել Լեհաստան և օգնել Միխեիլ Սաակաշվիլիին անցնել Ուկրաինայի սահմանը: «Ես անպայման անձամբ կաջակցեմ Միխո Սաակաշվիլիին: Ես կմեկնեմ: Սեպտեմբերի 10-ին նա պատրաստվում է պարզապես խաղաղ կերպով գալ և ներկայացնել փաստաթուղթ, որի համաձայն նա իրավունք ունի ապրել Ուկրաինայում՝ առանց քաղաքացիություն ունենալու»,- շեշտել է Տիմոշենկոն: Ավելի վաղ Սաակաշվիլին վրացական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ չնայած Լեհաստանի ու Ուկրաինայի սահմանը բաժանված է փշալարերով՝ նա կանցնի այն, քանի որ ունի դրա իրավունքը: «Սահմանին ինձ կդիմավորեն Ուկրաինայի հազարավոր քաղաքացիներ: Այնտեղ կլինեն ընդդիմադիր շատ գործիչներ: Ինձ ասել են, որ ինձ հետ սահմանը ցանկանում են անցնել նաև Լեհաստանում գտնվող բազմաթիվ ուկրաինացիներ, սակայն ես չեմ ցանկանում ավելորդ քաշքշուք ստեղծել»,- ասել է Սաակաշվիլին՝ հավաստիացնելով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնին չի հավակնում: Հիշեցնենք, որ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին: 2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։ 2016թ.-ին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ 2016թ հուլիսի 26-ին նա Պետրո Պորոշենկոյի հրամանով զրկվել է այդ երկրի քաղաքացիությունից։ Այժմ նա գտնվում է Լեհաստանում, որտեղ հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին պատրաստվում է մուտք գործել Ուկրաինա։

Նմանատիպ նյութեր