211652_close_icon
views-count3687 դիտում article-date 20:00 08-09-2017

Երևանի քաղաքապետը Սանկտ Պետերբուրգում ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադում զոհվածների հիշատակը հավերժացնող Մայր հայրենիք հուշարձանին

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պիսկարյովյան հուշահամալիր` մասնակցելու Բլոկադայի զոհերի հիշատակի օրվա հանդիսավոր արարողությանը: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, երևանյան պատվիրակության անդամների և բազմաթիվ պետերբուրգցիների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադում զոհվածների հիշատակը հավերժացնող Մայր հայրենիք հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Բլոկադայի անմեղ զոհերի հիշատակին: Հարկ է նշել, որ Պիսկարյովյան հուշահամալիրում են գտնվում Բլոկադայի ժամանակ զոհված ավելի քան 420 հազար լենինգրադցիների և 70 հազար զինվորների թվով 186 եղբայրական գերեզմանները: Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև հուշահամալիրի արևելյան հատվածում գտնվող Հիշատակի ճեմուղի, որտեղ ծաղիկներ են խոնարհել Լենինգրադի պաշտպանության ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր