211652_close_icon
views-count6091 դիտում article-date 18:33 08-09-2017

Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի անդամների հետ

Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի անդամների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, «Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ տնօրեն Հրանտ Ենոքյանը, Հայաստանի կյոկուշին կարատեի ասոցիացիայի մարզիչները: Ասոցիացիան բաղկացած է 8 առանձին ֆեդերացիաներից, որոնցից խորհրդակցությանը մասնակցել են 5-ի ներկայացուցիչները: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը նշել է, որ ինչպես կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի, այնպես էլ մյուս մարզաձևերի ձևավորվող ֆեդերացիաների գործունեության հիմքում լինելու է հստակ ու համախմբված աշխատանքը, մասնավորապես մարզիչների պարտադիր լիցենզավորման, մարզումային ճիշտ ժամանակացույցի, ֆեդերացիայի և մարզչական կազմի ակտիվ համագործակցություն և այլ առումներով: Քաղաքապետի խորհրդականը բեղմնավոր աշխատանք ու հետագա հաջողություններ է մաղթել Հայաստանի կյոկուշին կարատեի ասոցիացիայի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանին: Գոռ Վարդանյանը կարևորել է նաև ասոցիացիայի կազմում գործող ևս 3 ֆեդերացիաների ներգրավվածությունը Երևանի ֆեդերացիայի աշխատանքներում: Կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ ջանք ու եռանդ չի խնայի համագործակից կառույցների հետ միասնական աշխատանքի ու նոր ձեռքբերումների համար: Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը մայրաքաղաքային ֆեդերացիաներին, մարզիչներին ու մարզիկներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար:

Նմանատիպ նյութեր