211652_close_icon
views-count3180 դիտում article-date 18:09 08-09-2017

Քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի վարչական շրջանների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ հյուսիսային մայրաքաղաք այցելած Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի, Մոսկովսկի և Պետրոգրադսկի վարչական շրջանների ղեկավարների հետ: Հանդիպումների շրջանակում կողմերը քննարկել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի վարչական շրջանների միջև ստորագրված համագործակցության համաձայնագրերով իրականացվող ծրագրերի ընթացքը, որոնք ընդգրկում են տնտեսության կառավարման, սոցիալական, առողջապահական, մշակութային, կրթական, սպորտի և երիտասարդության հարցերի, զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև տնտեսական կապերի հաստատման ու մի շարք այլ ուղղություններ: Հատկանշելով երկու քաղաքների միջև դինամիկ զարգացող և տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները՝ Երևանի Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները նկատել են, որ այն առավել քան ամուր հիմք է ստեղծում քաղաքների նաև վարչական միավորների միջև հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի, Մոսկովսկի և Պետրոգրադսկի վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին կարևորելով երևանյան գործնկերների հետ կապերի ամրապնդումը, նշել են, որ հերթական այս այցը հրաշալի առիթ է` ամփոփելու կատարած աշխատանքներն ու նախանշելու առաջիկա անելիքները: Կողմերն առանձնակի կարևորել են նաև փոխայցելությունների շրջանակում փորձի և տեղեկատվության փոխանակումները, ինչն իր հերթին կծառայի ի բարօրություն Երևանի և Սանկտ Պետերբուրգի բնակիչների:

Նմանատիպ նյութեր