211652_close_icon
views-count29185 դիտում article-date 15:56 08-09-2017

30 տարուց ավելի չկարգավորվող խնդիրը վերջապես լուծվեց. մինչև ՀՀ ոստիկանապետը չխառնվեց, Երևանի քաղաքապետարանը չսթափվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում կան փողոցներ, որտեղ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական ավարտ են ունենում։ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ մարզերում և մայրաքաղաքում Ճանապարհային Ոստիկանությունը ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ տևական ժամանակ է, հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել և շարունակում են իրականացնել քաղաքացիների անվտանգության, երթևեկության ապահովման ուղղությամբ։ Արդեն մի քանի օր է, ՃՈ Ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանը մարզերում ուսումնասիրություններ է անցկացրել և բազմաթիվ հայտնաբերված թերությունների համար համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարականներ է տվել, որպեսզի երթևեկության համար ստեղծված խոչընդոտները կարճ ժամանակահատվածում վերացվեն։ Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ծառայողները ՃՈ աշխատակիցների հետ սկսել են Հրաչյա Քոչար փողոցում հետիոտների անցման ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով, տեղի են ունեցել, և բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում որոշ «ծալապակաս և ուղեղները սպրիչով հանած» վարորդների ու հետիոտների պատճառով հաճախակի են տեղի ունենում նման դեպքեր։ Բնակիչները խնդրանքով դիմել էին ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վ. Գասպարյանին, ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանին, Երևանի ՃՈ պետ, Ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հույս ունենալով, որ վերջապես խնդիրը կկարգավորվի։ Սակայն երկար ժամանակ սայլը տեղից չէր շարժվում, և միայն Վ. Գասպարյանի միջամտության արդյունքում Երևանի քաղաքապետարանը սթափվեց և խոսքից անցավ գործի։ Բնակիչնրը, տեսնելով այսօր կատարվող աշխատանքները, իրենց շնորհակալությունն էին հայտնում ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ և Երևանի Ճանապարհային Ոստիկանության պետերին, Կ. Կոստանյանին, Երևանի քաղաքապետին և այս բարի գործը կատարող շինարարներին՝ հանձնինս Ֆելիքս Յայլոյանի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 183+
183+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր