211652_close_icon
views-count2870 դիտում article-date 15:38 08-09-2017

ԵՄ-ը կստեղծի ահաբեկիչների տվյալների բազայի ընդհանուր որոնողական համակարգ. աղբյուր

Եվրամիությունը մտադիր է ահաբեկչության մեջ ներգրավված անձանց, ինչպես նաև կասկածյալների որոնողական ընդհանուր համակարգ ստեղծել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԵՄ-ում իր դիվանագիտական աղբյուրին։ Նշվում է, որ համակարգին հասանելիություն կունենան ԵՄ անդամ պետությունների հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները։ Աղբյուրի խոսքով՝ համակարգը կստեղծվի ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում խոշորագույն IT համակարգերի օպերատիվ վարչության եվրոպական գործակալության կողմից՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։ Այն միմյանց կկապի արդեն իսկ գործող տվյալների բազաները, ինչպիսիք են՝ SIS Շենգենյան տեղեկատվական համակարգը, VIS վիզային տեղեկատվական համակարգը, ETIAS ԵՄ մուտք գործելու եվրոպական էլեկտրոնային արտոնագրման համակարգը, Eurodac շենգենյան գոտի մուտք գործել ցանկացողների, ապաստան խնդրողների ու սահմանային օրինախախտների մատնահետքերի բազան, ինչպես նաև ECRIS քրեական գործերի եվրոպական տեղեկատվական համակարգը։

Նմանատիպ նյութեր