211652_close_icon
views-count6043 դիտում article-date 14:28 08-09-2017

Տեղի է ունեցել արեգակնային 3-րդ հզոր բռնկումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևի վրա այսօր առավոտյան տեղի է ունեցել ընթացիկ շաբաթում 3-րդ հզոր բռնկումը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նոր բռնկմանը տրվել է ակտիվության ամենաբարձր՝ X աստիճան։ Արեգակնային բռնկումները սկսվել են սեպտեմբերի 4-ից։ Սկզբում արձանագրվել է M դասի 5 թույլ բռնկում։ Սեպտեմբերի 6-ին առաջին հզոր պայթյունն է տեղի ունեցել, երկրորդ հզոր պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, որին տրվել է ակտիվության X աստիճան։ Նշենք, որ ամենահզոր արեգակնային բռնկումները արտանետում են հսկայական էներգիա։ Մի քանի րոպեի ընթացքում բաց տիեզերք է արտանետվում մինչև 3 տրիլիոն մեգատոննա տրոտիլին համարժեք էներգիա։ Այն մոտավորապես 1/5 մասն է այն էներգիայի, որն արևից արձակվում է 1 վայրկյանում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր