211652_close_icon
views-count3388 դիտում article-date 21:08 08-09-2017

Ֆլորիդայում դպրոցները փակել են, որպեսզի այնտեղ տեղավորեն փոթորկից տուժածներին

Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը հայտարարել է, որ 3 օրով փակվել են դպրոցներն ու համալսարանները, որպեսզի այնտեղ տեղավորեն փոթորիկից տուժածներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Նրա խոսքերով` դպրոցներում ու համալսարաններում հնարավոր կլինի առավելագույն թվով մարդ տեղավորել: «Յուրաքանչյուր ընտանիք պետք է նախապատրաստվի տարհանման»,- հայտարարել է նահանգապետը: Նշենք, որ Ֆլորիդայում ապրում է ավելի քան 20 միլիոն մարդ:

Նմանատիպ նյութեր