211652_close_icon
views-count4014 դիտում article-date 22:52 08-09-2017

Արաբական երկրները Կատարից պահանջել են նախապայմաններ չառաջադրել

Դոհային բոյկոտ հայտարարած չորս պետությունները՝ Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եգիպտոսը Կատարից պահանջել են նախապայմաններ չառաջադրել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Նախապայմանների առաջադրումը հաստատում է այն փաստը, որ Կատարը լուրջ չի վերաբերվում ահաբեկչության դեմ պայքարի և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու պահանջներին», - ասվում է հայտարարության մեջ: Արաբական պետությունները նաև ընդգծել են, որ իրենք երբեք չեն մտածել Կատարի հետ հարաբերություններում ճգնաժամը լուծել ռազմական ճանապարհով:

Նմանատիպ նյութեր