211652_close_icon
views-count3445 դիտում article-date 21:50 08-09-2017

Կատալոնիայի խորհրդարանը օրենք է ընդունել Իսպանիայի կազմից դուրս գալու մասին

Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է անցումային շրջանի մասին օրենք, որը, ըստ անկախության կողմնակիցների, իրավական հիմք կստեղծի ինքնավար համայնքի` Իսպանիայի կազմից դուրս գալու համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Անցումային շրջանի մասին օրենքն ընդունվել է 71 կողմ քվեարկությամբ` տասնյակի դեմ», - հայտարարել է կատալոնական խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը: Ինչպես հայտնում է աղբյուրը` այս օրենքն Իսպանիայի կառավարությունը կվիճարկի երկրի սահմանադրական դատարանում, ինչպես նախորդ բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունվել են Կատալոնիայի իշխանությունների կողմից` անկախության հանրաքվեի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր