211652_close_icon
views-count4581 դիտում article-date 16:59 08-09-2017

Հյս. Կորեան սպառնացել է Ճապոնիային, որ կպատժի

Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնացել են պատժել Ճապոնիային՝ Փհենյանի դեմ նոր պատժամիջոցների հարցում աջակցելու համար։ Համապատասխան հայտարարությունն արվել է Հյս. Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությամբ, հաղորդում է Tass-ը; «Ճապոնիան պետք է պատժվի պատժամիջոցների հարցում իր ակտիվ դիրքորոշման համար»,-ասվել է հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ ԱՄՆ-ն բախվելու է անտանելի ու դաժան պատասխանի, եթե շարունակի Փհենյանի նկատմամբ պատժամիջոցային ու ճնշող քաղաքականությունը։ Հիշեցնենք, որ Վաշինգտոնն առաջարկել է էմբարգո սահմանել Հյս. Կորեա նավթի մատակարարման վրա և սառեցնել նրա առաջնորդ Կիմ Չեն Ընի բանկային հաշիվները, ինչպես նաև խանգարել տեքստիլ ապրանքների արտահանմանը և արգելել արտասահմանում հյուսիսկորեացիների աշխատանքը։

Նմանատիպ նյութեր