211652_close_icon
views-count9825 դիտում article-date 12:44 08-09-2017

Մեքսիկայի ափերին 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ

Մեքսիկայի ափերին գրանցվել է ուժգին երկրաշարժ, որի հզորությունը կազմել է 8 մագնիտուդ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Ստորգետնա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պիխիխյապան քաղաքից 96 կմ դեպի հարավ-արևելք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 35 կմ խորության վրա։ Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ։ «Հնարավոր է հզոր ալիքներ բարձրանան»,-ասված է Ցունամիի խաղաղօվկիանոսյան կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր