211652_close_icon
views-count2771 դիտում article-date 11:52 08-09-2017

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավի գների աճ է արձանագրվել. այդ են վկայում առևտրի տվյալները։ Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այսօր առավոտյան Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.24 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,21 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյն ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.44 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 54,73 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր