211652_close_icon
views-count3248 դիտում article-date 13:36 08-09-2017

Արևի վրա ընթացիկ շաբաթում 2-րդ ուժգին բռնկումն է տեղի ունեցել

Լեբեդևի անվան գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիան հայտնել է, որ արևի վրա արձանագրվել է ընթացիկ շաբաթում 2-րդ ուժգին բռնկումը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, լաբորատորիան վկայակոչում է GOES-15 արբանյակից ստացված տվյալները։ Բռնկումը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այն դասվել է ամենաբարձր՝ «X» դասի ակտիվությանը։ Նշենք, որ նախորդ բռնկումը գրանցվել է սեպտեմբերի 6-ին։ Մասնագետների գնահատմամբ՝ այն վերջին 12 տարիների արեգակնային ամենաուժեղ բռնկումն է եղել։

Նմանատիպ նյութեր