211652_close_icon
views-count9872 դիտում article-date 22:52 07-09-2017

Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ. Էդուարդ Շարմազանովը՝ Վրաստանում զորավարժություններին չմասնակցելու մասին

Հայաստանն իր պաշտպանական, անվտանգային գործողություններն իրականացնում է պլանավորված: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վրաստանի ՊՆ-ի այն պարզաբանմանը, որ ՀՀ ՊՆ-ն դեռևս հուլիսին պաշտոնապես հաստատել էր իր մասնակցությունը Վրաստանի զորավարժություններին: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ գնում է դեպի ՆԱՏՕ և տարածվող գնահատականները ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել,- ասել է Է. Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր