211652_close_icon
views-count11278 դիտում article-date 22:39 07-09-2017

Աշխարհի Գավաթ. Արոնյանը թայ-բրեյք կխաղա, երկու սենսացիա

Թբիլիսիում ավարտվեցին շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆանի հետ: Առաջին պարտիան ավարտվել էր ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ այս մրցավեճին հաղթողին որոշելու համար թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ): Մրցաշարում արձանագրվեցին առաջին սենսացիաները: Երկու պարտիաների արդյունքում մրցաշարը լքեցին աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն ու աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որոնք պարտվեցին համապատասխանաբար Դանիլ Դուբովին և Անտոն Կովալյովին: Սեպտեմբերի 8-ին տեղի կունենա թայ-բրեյք փուլը:

Նմանատիպ նյութեր