211652_close_icon
views-count4030 դիտում article-date 23:30 07-09-2017

Հալեպի 2 քաղաքներում ստեղծվել են պայմաններ` սիրիացիների վերադարձի համար

Հալեպի Դեյր Խաֆիր և Մասկանա քաղաքներում ստեղծվել են պայմաններ` սիրիացիների վերադարձի համար: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Ազգային հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները շարունակվում են: Արվում է ամեն ինչ, որպեսզի փախստականները վերադառնան և մշտական բնակություն հաստատեն: Դեյր Խաֆիր և Մասկանա քաղաքներում ստեղծվել են պայմաններ, որպեսզի նրանք, ովքեր հարկադրված լքել են քաղաքը, վերադառնան», - ասված է հայտարարության մեջ: Ինչպես հայտնում է աղբյուրը` Հաշտեցման կենտրոնն այդ ուղղությամբ միշտ աշխատանքներ է կատարում:

Նմանատիպ նյութեր