211652_close_icon
views-count3617 դիտում article-date 22:35 07-09-2017

Իսպանիայում Կատալոնիայի իշխանություններին դատի կտան՝ անկախության հարցով հանրաքվե հրավիրելու համար

Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասային հայտարարել է, որ երկրի գլխավոր դատախազությունը հայցեր է ներկայացնում Կատալոնիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների և Ժեներալիտետի անդամների դեմ՝ անկախության հարցով հանրաքվեի անցկացման վերաբերյալ ընդունված փաստաթղթերի պատճառով: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Մենք քրեական հայցեր ենք պատրաստում խորհդարանի նախագահության և կառավարության անդամների դեմ՝ հանրաքվե հրավիրելու համար»,- հայտարարել է Մասան և հավելել, որ 2 հայց կներկայացվի Կատալոնիայի գերագույն դատարան: Նա նաև հայտնել է, որ իրավապահ մարմինները՝ ազգային ոստիկանությունը, քաղաքացիական գվարդիան կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր գործողությունները կայուն իրավիճակ և օրենքի իրականացումն ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր