211652_close_icon
views-count3554 դիտում article-date 22:12 07-09-2017

Պակիստանում կարող է գործ հարուցվել նախկին վարչապետի դեմ

Պակիստանի հաշվապահական հաշվառման և վերահսկողության վարչությունը հայտարարել էր, որ պատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի և նրա ընտանիքի, ինչպես նաև ներկայիս ֆինանսների նախարար Իսհակ Դարայի դեմ գործ հարուցի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` հունիսի վերջին Պակիստանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել վարչապետ Նավազ Շարիֆին իշխանությունից հեռացնել` նրա ու նրա ընտանիքի անդամների դեմ հետաքննությունից հետո: Հետաքննությունը սկսվել է 2016 թվականի ապրիլին, երբ հաստատվեց, որ վարչապետի երեխաներն առնվազն 3 օֆշորային ընկերություններ ունեն: Գերագույն դատարանը նաև հրամայել է վարչապետի և նրա ընտանիքի դատական ​​գործը ավարտել 6 ամսվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր