211652_close_icon
views-count3596 դիտում article-date 20:38 07-09-2017

Ինչու են մոլդովացի զինվորականները, անտեսելով երկրի նախագահի արգելքը, մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Մոլդովայի բանակի 57 զինվորականից բաղկացած զորակազմը ժամանել է Ուկրաինա՝ ՆԱՏՕ-ի Rapid Trident-2017 զորավարժություններին մասնակցելու նպատակով: Հաղոդում է «Ազատությունը»՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով։ Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը երկու անգամ արգելել էր երկրի ԶՈւ-ին մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ նշելով, որ ըստ Սահմանադրության՝ իրենք չեզոք երկիր են: Չնայած նախագահի արգելքին՝ զինվորականներն, այնուամենայնիվ, մասնակցում են զորավարժություններին: Զորախմբի հրամանատար Ալեքսանդրու Մարկուցան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այցի հիմնական նպատակն է փոխազդեցության զարգացումը, պաշտպանունակության ուժեղացումը, ինչպես նաև միջազգային հարթակներում մոլդովական բանակի իմիջի բարելավումը: Նշենք, որ Իգոր Դոդոնը ընդգծված ռուսամետ է և հաճախ է փորձում խոչընդոտել Մոլդովայի որդեգրած քաղաքականությանը:

Նմանատիպ նյութեր