211652_close_icon
views-count6239 դիտում article-date 19:26 07-09-2017

Նոր ծրագիրը հնարավորություն կտա մթերողներին ժամանակին վճարել գյուղացիներին. Իգնատի Առաքելյան

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության հաստատած նոր ծրագրի, որով խաղող մթերողները կկարողանան էժան վարկեր ստանալ խաղողագործներին ժամանակին վճարելու համար: Նախարարը նշեց, որ վարկավորման համար արդեն դիմել են շատ ընկերություններ: «Գործարանների ներկայացմամբ՝ նախորդ տարվա համեմատ խաղողի պահանջարկն է ավելացել: Այս պահին մթերողները երաշխավորում են, որ նախորդ պարտքերի հարցը համաձայնեցված է վաճառողների հետ, թե ինչպես և երբ է վճարվելու: Այստեղ մենք չենք մտնում, քանի որ դա գնորդի և վաճառողի հարաբերություններն են»,- ասաց նա: Նախարարը տեղեկացրեց նաև, որ մթերող կազմակերպությունների հետ նախապես քննարկվել է այս ծրագիրը, սակայն այս տարի միայն 20 ընկերություն կկարողանա օգտվել: «Սա պիլոտային ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք վարկունակությունը գնահատել ընկերությունների, իսկ ավելի խոշոր և մասշտաբային ծրագիր, որը կբավարարի ամբողջ շուկան, նախատեսվում է հաջորդ տարի իրականացնել»,- ասաց Իգնատի Առաքելյան:

Նմանատիպ նյութեր