211652_close_icon
views-count6063 դիտում article-date 16:27 07-09-2017

Կիլիան Մբապե. Կօգնեմ Նեյմարին նվաճել «Ոսկե գնդակը»

ՊՍԺ-ի նորեկ Կիլիան Մբապեն նշել է, որ առայժմ չի մտածում «Ոսկե Գնդակի» մասին: «Չեմ ձգտում ապագայում նվաճել «Ոսկե գնդակը»: Ես արդեն թիմակից ունեմ, որը ցանկանում է այն նվաճել: «Իմ նպատակն է շատ գոլեր խփել և օգնել Նեյմարին: Նա կարող է մեզ օգնել շատ տիտղոսներ նվաճել, այդ իսկ պատճառով պետք է նրա մասին հոգ տանել: Ամեն ինչ կանեմ, որ օգնեմ նրան վերցնել «Ոսկե գնդակը»: Երջանիկ կլինեմ, եթե կարողանամ օգնել նրան», ասել է Մբապեն:

Նմանատիպ նյութեր