211652_close_icon
views-count47195 դիտում article-date 16:08 07-09-2017

Արտակարգ իրավիճակ Շիրակի մարզում. փրկարարները, զինվորներն ու քաղաքացիները կանխել են խոշոր կրակի «մուտքը» Ջաջուռի անտառներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 2 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Գյումրու հրշեջ-փրկարարները 3 մարտական հաշվարկով թվով 40 հրշեջ-փրկարարներով ու մեծ թվով քաղաքացիների, ինչպես նաև ՀՀ ՊՆ N զորամասի զինվորների հետ կարողացել են կանխել Ջաջուռի անտառներին մոտեցող խոշոր հրդեհի տարածումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, Փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը։ Հրշեջների, քաղաքացիների ու զինվորների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում կրակի «մուտքը» Ջաջուռի անտառներ կանխվել է։ Այս պահին էլ տեղում հերթապահություն են իրականացնում հրշեջներն ու քաղաքացիները։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր