211652_close_icon
views-count10201 դիտում article-date 16:16 07-09-2017

Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր կանանց խորհրդի անդամներին

Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր կանանց խորհրդի անդամներին, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում կանանց խորհրդի նախագահը բանակի հրամանատարին է ներկայացրել խորհրդի նոր կանոնակարգը և դրույթները, որոնք պետք է ապահովեն առավել արդյունավետ ու նպատակային աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են նաև իրականացված ու առաջիկա աշխատանքները, հնչել առաջարկություններ՝ զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ տարվող աշխատանքներն առավել հասցեական դարձնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր