211652_close_icon
views-count3421 դիտում article-date 15:50 07-09-2017

Երկրի նախագահը՝ ընդդեմ գեներալների. Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է հասունանում

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը չեղարկել է Ուկրաինայում Rapid Trident-2017 զորավարժություններին իր երկրի ազգային բանակի մասնակցությունը և հրահանգել ստուգումներ անցկացնել զորամասերում և նվազեցնել որոշ անձանց զինվորական կոչումները։ Այդ մասին այսօր հայտնել է նախագահի մամուլի քարոտւղար Իոն Չեբանը։ Չնայած նախագահի որոշմանը, ով այդ երկրի բանակի գլխավոր հրամանատարն է նաև հանդիսանում, մի շարք բարձրաստիճան զինվորականներ կառավարության որոշմամբ մեկնել են Ուկրաինա՝ զորավարժություններին մասնակցելու։ Նախագահ Դոդոնը քայլը որակել է որպես կառավարության անհնազանդություն, ինչը հակասում է երկրի սահմանդրությանը։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նմանատիպ նյութեր