211652_close_icon
views-count4713 դիտում article-date 13:01 07-09-2017

Մոսկվայի դատարանը գործարար Արամ Պետրոսյանին դատապարտեց 12 տարվա ազատազրկման

Մոսկվայի շրջանային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Արամ Պետրոսյանին, ով նախորդ տարվա օգոստոսի 24-ին զինված ներխուժել էր Մոսկվայում գործող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղերից մեկը և պատանդ վերցնելով 4 հոգու՝ սպառնացել, որ կպայթեցնի ձեռքին գտնվող իրը, հաղորդում է Ria Novosti-ն։ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել 2 և ավելի մարդկանց պատանդ վերցնելու, ինչպես նաև որպես զենք՝ իր օգտագործելու հոդվածներով։ Նա ազատազրկումը կանցկացնի խիստ ռեժիմի գաղութում, ինչպես նաև պատանդառվածներին կվճարի 50 հազար ռուբլի։ Ազատազրկումից հետո Պետրոսյանը նաև 1 տարի իրավունք չի ունենա լքել Մոսկվայի տարածքը կամ վերաբնակվել այլ վայրում։ Դատարանից դուրս գալիս նա բղավել է՝ «Պատմությունը ինձ կարդարացնի»։

Նմանատիպ նյութեր