211652_close_icon
views-count3526 դիտում article-date 22:27 06-09-2017

Թունիսի վարչապետը փոխարինել է կառավարության 11 անդամների

Թունիսի վարչապետ Յուսեֆ Շեյհը երկրի կառավարությունում մեծ փոփոխություն է կատարել: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` 11 գերատեսչություններում նոր ղեկավարներ են հայտնվել: Փոփոխություններ են իրականացվել Պաշտպանության նախարարությունում: ՊՆ նախարար է նշանակվել Աբդել Քարիմ ԱԶ-Զուբեյդի: Ներքին գործերի նախարար նշանակվել է Լութֆի Իբրահիմը: Երկրի կառավարությունում փոփոխությունները տեղի են ունեցել պետության ղեկավարի` Բեջի Կաիդ Էլ Սիբսիի հետ համաձայնեցված:

Նմանատիպ նյութեր